Աբգար Ափինյանը նշեց, թե ինչ են իրենք միությունից ակնկալում։ «Կառույցը, որ գործում է առ այսօր և որի ղեկավար կազմում հինգ տարի եղել եմ, գիտեմ նրա խնդիրներն ու թերությունները, գեղեցիկ ազգային հորինվածք է, և նրանք, ովքեր առաջարկում են վերացնել, խորապես սխալ են։ Հայաստանի գրողների միությունը ազգային արժեք է և շատ լավ կատարել է իր դերը տարիներ շարունակ, սակայն կա մի խնդիր, որը կարծում եմ նոր ղեկավարությունը պետք է կարողանա փոխել, դա բարեփոխման խնդիրն է, միությունը կարիք ունի կառուցվածքային բարեփոխումների»,- ասաց նա։
Ափինյանը նշեց, որ ընդամենը պետք է փորձել բազմաձայնություն ապահովել։ «Այսինքն՝ Գրողների միության մեջ գործում են տարբեր ասոցիացիաներ, գրական ակումբներ, դրանք խմբավորվում են նույն կառուցվածքի մեջ, գործում են միության ներքո, այդ կառուցվածքը հնարավորություն կտա այդ կառույցներին մոտենալ միությանը, իրականացնել իրենց ծրագրերը միության ներքո, և այդ ժամանակ մենք կունենայինք այն գեղեցիկ ներդաշնակությունը, որը երազում ենք տեսնել. կպակասեն բախումները, գրողներն այսօր հեռու են միմյանցից»,- ասաց նա և ավելացրեց, որ առաջարկն արել է և հույս ունի, որ նոր ղեկավարությունը կընդունի։
Հարցին, թե ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, Աբգար Ափինյանը պատասխանեց, որ ինքը հինգ տարի ղեկավար կազմում է եղել և այսօր կարծում է, որ նոր մարդիկ պետք է լինեն։
«,Նոր մարդկանց կարիքը կա, և ես ուրախ կլինեմ, եթե համագումարում նոր թեկնածուների անուններ հնչեն,,-ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի հետ տարաձայնություններից ու հարց հնչեցրին, թե այսօրվա հայտարարությունը արդյոք համերաշխության քա՞յլ է, Ափինյանը պատասխանեց. «Համերաշխություն միշտ է եղել, նաև Լևոն Անանյանի օրոք, ուղղակի եղան դեպքեր, որոնք վրդովմունք առաջացրին, մասնավորապես՝ մրցանակաբաշխության հարցում մենք լուրջ տարաձայնություններ ունեինք, կային ստեղծագործություններ, որոնք արժանի չէին բարձր մրցանակների, բայց այդ մրցանակները տրվեցին։ Կարծում եմ տարակարծությունները բնական էին, իսկ այդ ամենն անցյալում է։ Այսօր արդեն փոխըմբռնում կա, և ուրախ կլինեմ, որ այդ համերաշխությունը դրական պտուղներ տա»,- եզրափակեց նա։

Комментариев нет:
Отправить комментарий