пятница, 29 ноября 2013 г.

Երևանի գրողների միությունը թևութիկունք է դառնալու Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահին


http://nrnak.com/news_view.php?post_id=14113

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում գրականության ժառանգորդության խնդիրը։ Ինչո՞ւ հայ գրականության մեծերին այսօր արժանի փոխարինողներ չկան։ Համահայկական գրողների միություն «Թումանյան Վերնատուն» գրական ակումբ Համահայկական գրողների միության հրատարակչություն «Հայրենիքի ձայն» ամսաթերթ` hayreniqi.dzain@gmail.com «Նոր-դար համազգային» հանդես Հասցե` Երևան 0002, Ռուսթավելի 25/1, abgar.apinyan@gmail.com (091) 509-501 գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ գրականության մեջ ժառանգորդության խնդիրը պետք է լինի գրական գործիչների ուշադրության կենտրոնում։ «Թումանյանի «Վերնատունը» ոչ միայն հավաքատեղի էր, այլև ավագների ու երիտասարդների հանդիպավայր։ Այնտեղ նաև սովորում էին գրել։ Ե՜վ Աղայանը, և՜ Թումանյանն օծում էին գրողներ, երիտասարդներին ճամփա էին տալիս։ Ո՞վ է Վահան Տերյանին առաջինը նկատել, ո՞վ է նրան անվանել բանաստեղծ, պաշտպանել անբարո հանձակումներից, իհարկե՝ Հովհաննես Թումանյանը։ Երիտասարդների հանդեպ նման ուշադրություն այսօր Հայաստանում չկա»,- նշում է Աբգար Ափինյանը։
Աբգար Ափինյանը համոզմունք է հայտնում, որ գրողների միության նախագահի ընտրությունների արդյունքում կընտրվի լավագույն թեկնածուն։ «Ով էլ ընտրվի, շատ լավ գործելու է։ Համահայկական գրողների միություն «Թումանյան Վերնատուն» գրական ակումբ Համահայկական գրողների միության հրատարակչություն «Հայրենիքի ձայն» ամսաթերթ` hayreniqi.dzain@gmail.com «Նոր-դար համազգային» հանդես Հասցե` Երևան 0002, Ռուսթավելի 25/1, abgar.apinyan@gmail.com (091) 509-501 գրողների միությունն էլ աջակցելու է նրան, թևութիկունք է դառնալու, լինելու է համագործակցություն։ Թշնամանքին՝ վերջ»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Աբգար Ափինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»- առաջիկա համարներից մեկում։

Комментариев нет:

Отправить комментарий