четверг, 20 июня 2013 г.

Գրական Երևան:

                   
            ՆԱՄԱԿԱՆԻ

Մեծարգո պարոն Ափինյան, ամբողջ արխիվս տակնուվրա արեցի, սակայն, ցավոք, չգտա այն թերթը, որտեղ տպագրված էր խոստացածս հոդվածը, որն իրենից առանձին բան չի ներկայացնում, բայց արտահայտում է այն մեծ հարգանքն ու սերը, որ ողջ կյանքումս տածել եմ մեզ համար միշտ պաշտելի Էդվարդ Ջրբաշյանի նկատմամբ:
Ձեր գիրքը տուն բերելուս պես հափշտակությամբ սկսեցի կարդալ: Խնդրում եմ բնական համարել, որ նախապատվությունը տվեցի Համո Սահյանին, Վահագն Դավթյանին և հատկապես Մարո Մարգարյանինª իմ սիրելիներին: Մեծ բավա-կանություն ստացաª Ձեր պատմելու հյութեղ ու կենդանի ոճի շնորհիվ մեկ ան¬գամ ևս զգալով նրանց արվեստի խորությունը, անմիջականությունն ու իմաստնությունը: Ինձ անչափ դուր եկավ Մարո Մարգարյանին վերաբերող հետևյալ տողը. «Նոր ժամանակների մեծագույն բանաստեղծուհին է»:
Ցարդ չասված այս հիանալի մեկ տողը բացառիկ տուրք է և ազնիվ գնահատականը ինչ-որ չափով ստվերում մնացած մեր տաղանդավոր բանաստեղծուհու: Եվ դա շնորհիվ այն մյուսի, իր գործն իմացող հայուրաց և հազար գույն փոխած այն ճարպիկ կնոջ, որը, լինելով տաղանդավոր, էությամբ քամելեոն է, բոլոր պարագաներումª նժարի ծանր կողմում հայտնվող: Ինչևէ: Գիրքը շարունակում եմ կարդալ մեծ հետաքրքրությամբ: Համոթ ինձ պետք է խոստովանեմ, որ Ձեր ներկայացրած մի քանի անվան գրեթե ծանոթ չեմ: Ձեր գիրքը հնարավորություն է տալիս մեղքս քավելու, որի համար երախտապարտ եմ Ձեզ:
Չեմ կարող հիացմունքս չարտահայտել Ձեր «Քննադատություն և գրականություն», «Քննադատության ժամանակը», «Գեղարվեստականության գիտական ըմբռնման մասին» հոդվածների առիթով: Դրանց մեջ ակնհայտ են Ձեր գրականագիտական բնատուր կարողությունները, ինքնատիպ մտածողությունը, սկզբունքայնությունը: Առայժմ այսքանը կարող եմ ասել, քանի որ գիրքը շարունակում եմ կարդալ:
Մեծարգո պարոն Ափինյան, չեմ կարող Ձեզ չշնորհավորել ամենամեծ արժեքիª այդպիսի խելացի և հմայիչ կին ունենալու առթիվ: Նախանձով պատկերացնում եմ Ձեր տան մթնոլորտը, որը, վստահ եմ, ներծծված է գրականության բույրերով ու թույ-րերով: Դա երկուսիդ էլ կօնի ապրել հոեկան վերերկրային ոլորտներում և գե¬ղե-ցիկ ընկերակցությամբ: Խնդրում եմ բարեմաղթանքներս հաղորդել սիրելի Աշխենին:
Մաղթում եմ Ձեզ անձնական երջանկություն և ստեղծագործական այն աստվածային բերկրանքը, որ այս ցուրտ աշխարհում ջերմացնում է մեր մրսած հոգիները:
Ողջ լերուք, և Տեր ընդ Ձեզ:

                                                                                                            ՌՈՒԲԻՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

                                                                                                                                  12.07.2011թ.

Комментариев нет:

Отправить комментарий