среда, 5 июня 2013 г.


ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԱՄԵՆ ԳՆՈՎ
       
Վերջերս մաթեմատիկոս բարեկամս պատմեց ինձ տաղանդավոր գիտնականների մասին, որ լքել են Հայաստանը: Մեկը գնացել է Կազան, մյուսը Բրյանսկ, և երկուսն էլ կորել են Հայաստանի գիտության համար: Երրորդը փախել է Ամերիկա, որովհետև այստեղ նրան ոչ մի հնարավորություն չէին տալիս: Նշանավոր գիտնականներ էին, բայց միջազգային ճանաչման հասան Հայաստանից դուրս: Ցավալի է, որ մեր արժանավորները լքում են մեր երկիրը: Առավել ցավալի է այն, որ շարունակվում է առհասարակ արտագաղթը և մամուլում հրապարակվում են ցնցող թվեր` վերջին տարիներին Հայաստանը լքել են մեկ միլիոն երեք հարյուր հազար հայեր: Մենք, մեր երկիրը պարզապես իրավունք չունենք թուլանալու: Գաղտնիք չէ, որ պատմականորեն գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ քանակն ունի նշանակություն: Մենք չգիտենք, թե մեր ազգային խնդիրների լուծման ինչ հնարավորություններ են բացվելու վաղը: Խնդիրն այլ է` երբ գա այդ բաղձալի ժամը, մենք պատրաստ լինելո՞ւ ենք դրան:
Հնարավոր է, որ մեր հինավուրց հայրենիքին վերատիրելու իրավունքը մենք կորցնենք սոսկ այն պատճառով, որ քանակապես արժանի չլինենք պարզապես դրան: Դա ազգային անվտանգության խնդիր է, և մեր կառավարության յուրաքանչյուր անդամ, երկրի վարչապետը, յուրաքանչյուր մարզպետ, յուրաքանչյուր քաղաքապետ նշանակվել-ընտրվելուց առաջ պետք է խոստում տա ժողովրդին` ձևավորել բարոյական մթնոլորտ և ստեղծել նոր աշխատատեղեր:
Ահա միակ ճանապարհը, որով կարող ենք չարիքի առաջն առնել, դադարեցնել արտագաղթը:

                                                                                                                                                              ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ
                                                            Երևանի Գրողների Միության նախագահ

                                                                                                 

1 комментарий:

  1. ,,Եթե հետազոտողը, ցանկանալով բացահայտել Դեմյան Բեդնու պոեզիայի պատմական ակունքները, նկարագրում է XIX դարի բանաստեղծների ստեղծագործությունը Դեմյան Բեդնու պոետիկայի տերմիններով և նրանց շրջանակներում, նա անխուսափելիորեն կհանգի այն եզրակացության, որ Պուշկինը և Լերմոնտովը ընդամենը եղել են էտապներ իր ուսումնասիրության օբյեկտի ճանապարհին: Պատճառն այստեղ հրապուրանքը չէ, այլ նկարագրության և հետազոտության մեթոդիկան,,:
    Յու. Մ. Լոտման, Ռուս գրականության մասին, ,,Արվեստ-ՍՊԲ,, հրատարակչություն, Սանկտ-Պետերբուրգ, 2005, էջ 767:

    ОтветитьУдалить