воскресенье, 13 февраля 2022 г.

ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ - 100


Այս տարի հունվարի 22-ին լրացավ անվանի գրականագետ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Սուրեն Աղաբաբյանի ծննդյան 100-ամյակը: Վաստակաշատ գիտնականը ծնվել է Ղարաքիլիսա, այժմ Վանաձոր քաղաքում, ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա իր ողջ  գիտական կյանքը կապել է ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ` մինչև 1986 թվականը վարելով խորհրդային գրականության բաժնի վարիչի պաշտոնը: Համահայկական գրողների միությունը ծրագրել է այս տարի գիտաժղովներ անցակացնել Երևանում և գիտնականի ծննդավայրումՎանաձորում:

суббота, 12 февраля 2022 г.

 ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊՈԵՏԸ` ԿՐԿԻՆ ՄԵԶ ՀԵՏ ՈՒ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Ու՞ր են վազում ծեր ու ջահել,
Մարդկանց այս ի՞նչ է պատահել,
Որ մեղքի բույն այս աշխարհում,
Ոչ մեկը չի ապաշխարում:
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ, «ՄԵՂՐԱՀԱՑ», 1973
Հավանել
Մեկնաբանել
Կիսվել